Թուրքիան Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ է ստացել: Հուշագիրը ստորագրվել է Ալմաթիում «Ստամբուլյան գործընթաց»-ի երկրների  երրորդ նախարարական կոնֆերանսի շրջանակներում: Այն ստորագրել են ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցեւը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Այդ իրադարձության մասին է հայտնել Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը, որը նաեւ հայտնել է, որ կոնֆերանսի շրջանակներում Աֆղանստանի եւ Սաուդյան Արաբիայի պատվիրակությունները համագործակցության համաձայնագիր են ստորագրել, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային միջպետական ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություն է, որի մեջ մտնում են 6 երկրներ` Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակում են Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան, Պաղեստինը: Իրենց հերթին` Բելառուսն ու Շրի-Լանկան երկխոսության գործընկեր են համարվում: