Հարավային Կորեան իր բոլոր աշխատակիցներին դուրս կհանի ԿԺԴՀ-ի հետ համատեղ շահագործվող Քեսոն արդյունաբերական գոտուց: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳ նախարարը:
Հարավային Կորեայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ դուրս կհանեն իրենց բոլոր աշխատողներին Քեսոնից նրանց կյանքին վտանգ սպառնալու դեպքում, հայտնում է «Ռոսբալթ»-ը: Ավելի վաղ Հյուսիսային Կորեան տվյալ արդյունաբերական գոտում դադարեցրել էր բոլոր աշխատանքները:
Հիշեցնենք, որ Քեսոն արդյունաբերական գոտին գտնվում է Կորեական թերակղզին հյուսիսի ու հարավի բաժանող ռազմա-սահմանազատող գոտուց 12 կիլոմետր հեռավորության վրա: Համալիրը ներառում է ավելի քան 100 ձեռնարկատիրություն, որոնցում աշխատում են տասնյակ հազարավոր հարավկորեացի եւ հյուսիսկորեացի աշխատողներ: Ապրիլի 3-ին ԿԺԴՀ-ն արգելել է Հարավային Կորեայի աշխատակիցների մուտքը Քեսոն:




























