Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը, որն ավելի վաղ հայտնի «Տիտանիկ»-ի նորաոճ տեսակը կառուցելու մտադրություն էր հայտնել, քաղաքական կուսակցություն է ստեղծում: Գործարարը մտադիր է պայքարել գալիք ընտրություններին վարչապետի պաշտոնի համար, որոնք կկայանան 2013թ.- սեպտեբերին: Ընդ որում, նորաստեղծ քաղաքական ուժը «Միավորված ավստրալական կուսակցություն» անվանումն է ստանալու` 1945թ.-ն լուծարված նույնանուն կուսակցության պատվին:

Փալմերը հայտարարել է, որ իր կուսակցության շարքերում կլինեն մի շարք հայտնի հասարակական գործիչներ: Իր առաջին նպատակներից մեկը, ինչպես հայտնել է գործարարը, ածխաթթու գազի արտանետման վրա դրված հարկի դեմ պայքարն է լինելու, որը «կաթվածահար է արել ամբողջ արդյունաբերությունը», հայտնել է ՌԲԿ-ն:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի ապրիլին հայտնի դարձավ, որ Փալմերը որոշել է  ի կատար ածել իր վաղեմի երազանքը եւ կառուցել «Տիտանիկ» նավի կրկնօրինակը: Հայտնի էր, որ մեծահարուստն արդեն պատվիրել էր նավի կառուցումը չինական մի կազմակերպության: Սպասվում է, որ աշխարհահռչակ նավի կրկնօրինակն իր ճամփորդությունը կսկսի հյուսիսային կիսագնդում Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ միջատլանտյան ուղերթներով: Առաջին ուղերթը տեղի կունենա 2016թ.-ին: