Բոսթոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության մեծ մեղադրվող 19-ամյա Ջոհար Ցարնաեւը հիվանդանոցից տեղափոխվել է Դեւանս բանտ (Մասաչուսեթսի նահանգ): Այս մասին հաղորդում են ամերիկյան հեռուստաալիքները:

CNN-ի տվյալներով՝ նա գտնվում է բանտարկյալների համար նախատեսված կենտրոնում, որտեղ բժշկական խնամք է իրականացվում: Ցարնաեւի առողջության մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հիշեցնենք, որ Թամերլան եւ Ջոհար եղբայրներին կասկածում են 2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մեջ։ Թամերլան Ցարնաեւը սպանվել է հրաձգության ժամանակ, իսկ Ջոհարը Բոստոնի հիվանդանոցներից մեկում է։