Բանգլադեշում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 304-ի, հաջողվել է փրկել 2,3 հազար մարդ: Նման տվյալներ է հայտնել բանակի ներկայացուցիչ Շախինուլ Իսլամը ողբերգության վայրից, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:

Դակիի արվարձանում գտնվող Rana Plaza համալիրը փլուզվել է ապիլի 24-ին: Շինության մեջ էին տեղակայված հագուստի կարի ֆաբրիկաներ, բանկ եւ բազմաթիվ խանութներ: Հիմնականում, լրատվամիջոցների տվյալներով, համալիրում հագուստ էր արտադրվում հայտնի արեւելյան կազմակերպությունների համար:

Շնեքի պատին դեռ ապրիլի 23-ին ճեղքեր էին հայտնաբերվել, սակայն որոշ խանութների եւ ֆաբրիկաների տերերն անտեսել էին իշխանությունների զգուշացումները, եւ աշխատողների մի մասն իրենց գործին էին վերադարձել: Ապրիլի 25-ին Բանգլադեշում սուգ էր հայտարարվել: Փրկարարական աշխատանքները մինչեւ օրս էլ շարունակվում են: