Գերմանիայում թեթեւշարժիչանի օդանավի կործանման հետեւանքով զոհվել է չորս մարդ: Ավիաաղետը տեղի է ունեցել ապրիլի 26-ի առավոտյան Ռոտենբուրգի օդանավակայանի մոտ, դաշնային Ներքին Սաքսոնիա երկրում:
Ինքնաթիռն ընկել է բաց դաշտում` թռիչքուղուց երկու կմ հեռավորության վրա, եւ բռնկվել է:
Նախնական տվյալներով, ավիաաղետը տեղի է ունեցել շարժիչի խափանման պատճառով: Ինքնաթիռը թռչում էր Կիլ-Հոլտենաու-Շտուտգարտ երթուղով: Ռոտենբուրգում ծրագրվում էր միջանկյալ վայրէջք կատարել` նոր ուղեւորներ վերցնելու համար, հայտնում է Lenta.ru-ն:
Խոսքը թեթեւ, տուրբոպտուտակային TBM 700 մոդելի մասին է, որ արտադրել է ֆրանսիական Socata ընկերությունը: Այն կարող է օդաչուի հետ մինչեւ վեց մարդ տեղափոխել:




























