«WikiLeaks»-ին տեղեկություններ հաղորդած ԱՄՆ բանակի շարքային Բրեդլի Մեննինգը  հռչակվել է  Սան Ֆրանցիսկոյի գեյ-շքերթի «պատվավոր գրանդ մարշալ» եւ կգլխավորի ամենամյա գեյ-շքերթը:

Ինչպես նշել է «Բրեդլի Մեննինգի աջակցության ցանցի»  անդամ Ռեյն Ռեյթմանը,  որոշումն ընդունվել է նախորդ շքերթների անցկացման կոմիտեի կողմից: Շքերթը կանցկացվի հունիսին Սան Ֆրանցիսկոյում:

Մեննինգը գտնվում է բանտում եւ շքերթին մասնակցել չի կարող, հաղորդում է  Associated Press-ը: Ի դեպ, նա  չի թաքցրել իր սեռական կողմնորոշումը  եւ անգամ այդ հանգամանքն օգտագործել  է դատարանում իրեն պաշտպանելու համար: