Ապրիլի 26-ին, ժամը 20.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի փողոցի թիվ 64 տան բնակիչ Ասատուր Մարտիրոսյանը (ծնվ. 1942 թ.) ժամը 14.00-ի սահմաններում դուրս է եկել տանից` «Քաչալ» սար գնալու նպատակով, եւ այլեւս չի վերադարձել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ – փրկարարները իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Ժամը 21.30-ին Ա.Մարտիրոսյանը անվնաս վերադարձել է տուն: