Ապրիլի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու եւ, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տուժողը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























