Այս տարի ռուսական մարտական օդանավերի վաճառքը Պաշտպանության նախարարությանը առաջին անգամ գերազանցում է արտահանմանը: Այդ մասին հայտարարել է «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ նախագահ Միխայիլ Պողոսյանը:
«Մենք Պաշտպանույթան նախարարությանը պետք է առաքենք ավելի քան 60 օդանավ: Անցած տարի մենք ամբողջությամբ կատարեցինք պետպատվերը եւ 35 օդանավ առաքեցինք: Մոտ ժամանակներս նախատեսում ենք նոր պայամանագրեր ստորագրել ՊՆ-ի հետ «ՄիԳ»-երի հետ կապված: Դա կբերի նրան, որ այն ծրագրերի ծավալները, որոնք մենք այսօր նախանշել ենք, կավելանան»,-ընդգծել է Միխայիլ Պողոսյանը, հաղորդում է «Վեստին»:




























