Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով մի միջոցառման, հայտարարել է, թե թուրքերի ազգային խմիչքը թանն է։
Թուրքական Internethaber.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետն իր խոսքում քննադատել է Թուրքիայում նախկին իշխանությունների կողմից ալկոհոլի օգտագործումը խրախուսող քաղաքականությունը՝ պնդելով, թե Թուրքիայի ազգային խմիչքը ոչ թե գարեջուրն է, այլ թանը։ Նա նշել է, թե միջոցներ է ձեռնարկելու երկրում սահմափակելու ալկոհոլի օգտագործումը, ինչը թուրքական հասարակության մեջ մեծ արձագանք է գտել։
Ավելի ուշ, թուրքական թերթերից մեկը Էրդողանի այս հայտարարությանը արձագանքել է «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ ազգային ըմպելիք» վերնագրով մի հրապարակմամբ, ինչը խիստ բարկացրել է Էրդողանին։
Էրդողանը փորձել է իր ասածները հիմնավորել եւ պատմել է, որ ժամանակին իր պապն իրեն սովորեցրել է, որ թանը առողջության համար օգտակար եւ ազգային խմիչք է։




























