Ամերիկացի հոգեբանները հիշողությունը լավացնելու անսովոր միջոց է գտել: Պարզվում է, որ ավելի շատ տեղեկություն հիշելու համար պետք է ուղղակի բռունցքը սեղմել:
Ուսումնասիրողները 51 կամավորներից կազմված խմբին առաջարկել են 72 բառ հիշել, իսկ հետո փորձել դրանք արտաբերել: Սակայն մինչեւ գործընթացին անցնելը նրանք պետք է ուժեղ երկու անգամ 45 վայրկյանով բռունցքի մեջ ռետինե փոքրիկ գնդակ սեղմեին: Նույն գործողությունը նրանք կրկնում էին սովորած տեղեկությունը հիշելուց առաջ:
Ընդ որում մասնակիցները 5 խմբի էին բաժանված` առաջին խումբը թե բառերը հիշելուց, թե դրանք արտասանելուց սեղմում էր աջ բռունցքը: Երկրորդ խումբը երկու դեպքում էլ սեղմում էր ձախ բռունցքը, երրորդը սեղմում էր` հիշելուց առաջ` աջ, վերհիշելուց առաջ` ձախ բռունցքը, իսկ չորրորդ խումբը` հակառակը: Վերահսկող խումբը պարզապես սեղմում էր գնդակը ձեռքի մեջ, հայտնում է Russia.Ru-ն:
Արդյունքում գիտնականները պարզել են, որ աջ բռունցքի սեղմումը օգնում է բառերի մեծ ցուցակ հիշել: Իսկ ձախ բռունցքի սեղմումը նպաստում է կարճատեւ հիշողությունից տեղեկության դուրս բերմանը: Ուսումնասիրողների խոսքով, այդ շարժումները խթանում հիշողությունները պահպանելու եւ արտահանելու համար պատասխանատու ուղեղի կետերի աշխատանքը:



























