Կոստա-Ռիկայի անտառներում կենսաբանների մի խումբ մանրադիտակային միջատների է ուսումնասիրել եւ նոր տեսակ է հայտնաբերել: Փոքրիկ մժեղին Դին-Դին փերի անունն են տվել`(Tinkerbella nanna) Փիթեր Փենի հեքիաթի հերոսուհու պատվին: Ճիշտ է, առեղծվածային էակը պարզապես մի մժեղ է:
Mymaridae ընտանիքի միջատները շատ փոքր են եւ անտեսանելի մարդու աչքի համար, ինչպես հեքիաթային փերիները:Այս ընտանիքի ներկայացուցիչներից է աշխարհի ամենափոքր միջատը, որի անունն է Kikiki huna: Նրա երկարությունն ընդամենը 0,02 միլիմետր է:
Նման մանրադիտակային միջատներն ապրում են մեր երկրագնդի բոլոր մասերում` բացի Անտարկտիդայից: Մարդիկ չեն նկատում նրանց ներկայությունը, ոչ էլ միջատներին է հետաքրքիր մարդը կամ նրա կենցաղը: Նրանք ապրում են իրենցից մեծ միջատների ձվերի վրա, ինչպիսիք են օրինակ` բզեզներն ու փայտոջիլները:
Ինչպես գրում է Vlasti.net-ը, մանրադիտակային միջատն իր անվանումը ստացել է մարդու աչքի համար անտեսանելի լինելու եւ երկար (իրենց մարմնի համեմատ մեծ) թեւիկների համար, որոնցով նա վայրկյանում հարյուրից ավելի թափահարում է կատարում:




























