Միչիգանի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում ապացուցել են, որ կանայք ավելի հակված են դեպրեսիայի ու թուլամտության։ Այն դեպքում, երբ նյարդաբանական հիվանդությունները, ինչպիսին, օրինակ, Պարկինսոնի հիվանդությունն է, ավելի հաճախ են հանդիպում տղամարդկանց մոտ։ Նրանք կրկնակի անգամ ավելի են տառապում շիզոֆրենիայով։ Ընդ որում հիվանդության ախտանշանները նրանց մոտ շատ ավելի ծանր են։
Ախտորոշման նման տարբերությունը կախված է ուղեղից՝ տղամարդու կամ կանացի։ Վերջիններիս մոտ շատ ակտիվ է հիպոկամպը՝ գլխուղեղի հատված, որը պատասխանատու է տվյալների՝ ուղեղի կեղեւ երկարաժամկետ պահպանման տեղափոխվելու համար։ Այդ պատճառով էլ կանայք, որպես կանոն, ավելի լավ ու երկար են հիշում տեղեկությունը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Նրանք ավելի շատ բջիջ ունեն նաեւ ուղեղի նախաճակատային կեղեւում՝ կառավարման, ծրագրավորման ու բարեխղճության շրջանում։Դա բացատրում է փաստը, որ կանայք թռնելուց առաջ մտածում են։
Սակայն նրանք ավելի շատ են ենթակա նյարդադեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում նաեւ Ալցհեյմերի հիվանդության, զարգացման վտանգին։




























