Ապրիլի 27-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի 31 ՍԼ 706 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւոր՝ 1967 թ. ծնված Կ. Ղարիբյանը հոսպիտալացվել է Սեւան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը: