21-ամյա  Խաչիկ Դարբինյանը եւ 19-ամյա  Ալեքսան Էլբակյանը,  նախնական համաձայնության գալով, Երեւան քաղաքի Չարենցի փողոցում գործող Երեւանի պետական համալսարանի մասնաշենքի մոտից ամուսնության նպատակով բռնություն գործադրելու միջոցով բացահայտ առեւանգել են Էդիտա Ավագիմյանին: Կենտրոն եւ  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

21-ամյա  Խաչիկ Դարբինյանին եւ 19-ամյա  Ալեքսան Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով, Երեւան քաղաքի Չարենցի փողոցում գործող Երեւանի պետական համալսարանի մասնաշենքի մոտից ամուսնության նպատակով բռնություն գործադրելու միջոցով բացահայտ առեւանգել են Էդիտա Ավագիմյանին: Որպես ամբաստանյալ Խ.Դարբինյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ` դատարանը հաշվի է առնում, որ նա առաջին անգամ է դատապարտվում, համաձայնվել է մեղադրանքի հետ եւ անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար, վատառողջ է՝ տառապում է «Անձի եւ վարքի խանգարումով՝ կապված գլխուղեղի վնասվածքի կամ դիսֆունկցիայի հետ» ախտորոշմամբ հիվանդությամբ։

Ամբաստանյալ Ա.Էլբակյանի պատասխանատվությունն ու պատիժն էլ մեղմացնող հանգամանքներ` դատարանը հաշվի է առել, որ նա առաջին անգամ է դատապարտվում, հա-մաձայնվեց մեղադրանքի հետ եւ անկեղծորեն զղջաց կատարած հանցանքի համար։ Քննելով գործը` դատարանը վճռել է  Խաչիկ Դավիթի Դարբինյանին եւ  Ա.Էլբակյանի  մեղավոր ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման 3  տարի 11 ամիս 28  օր ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան երկու տարի ժամկետով։