Այս անգամ ընդդիմությունը կկարողանա ընտրատեղամասերում պաշտպանել ընտրողների ձայները: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
«Չնայած որ արտաքին ֆոնն ու արտաքին երեւույթները նորմալ են, սակայն, ինչպես եւ մեր երկրում ցանկացած ընտրության ժամանակ, կառավարող կուսակցությունը քարոզարշավ չի իրականացնում, այլ ամբողջությամբ զբաղված է վարչական եւ պետական ռեսուրսների օգտագործմամբ` ընտրակեղծիքներ նախապատրաստելով»,-նշեց նա:Նրա խոսքով` գոյություն ունեն ընտրացուցակների հետ կապված լուրջ խնդիրներ. «Մեծ հավանականություն կա, որ մարդկանց մարզերից քվեարկության կբերեն քաղաք»,-նշեց Ա. Վարդանյանը:



























