Ապրիլի 28-ին, ժամը 00.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարյան փողոցի թիվ 24 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են  «Մերսեդես» մակնիշի 10 PP 007,  «Օպել» մակնիշի 6090S եւ «Մերսեդես» մակնիշի 30 LS 282 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաները հոսանքազրկել են: