Ապրիլի 28-ին, ժամը 08.22-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում այրվում է տուն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Վարդենիս քաղաքի Տերյան փողոցի թիվ 14 տան տանիքը եւ տանը կից անասնագոմը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին, մարվել` 09.10-ին: Այրվել են Պ. Հովհաննիսյանին պատկանող անասնագոմն` ամբողջությամբ (45քմ) եւ տան տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ):




























