Վրաստանի Ռաչա տարածաշրջանում տեղի է ունեցել 3,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Վրաստանի սեյսմիկ դիտարկման կենտրոնի տվյալներով, ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են Օնի քաղաքում:Էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքից 12 կմ հեռավորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:




























