Թբիլիսիում վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գործարար կենտրոնի առջեւ փորձել է ինքնասպանություն գործել հացադուլ հայտարարած ակտիվիստուհի Իրինա Մգվդելաձեն, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Հենց տեսախցիկների առջեւ կինն իր վրա բենզին է լցրել եւ փորձել կրակ տալ, սակայն ոստիկանական պարեկները կանխել են նրա այդ քայլը: Դեպքի վայր է հասել «շտապ օգնությունը»:

Մգվդելաձեն եւ եւս մի քանի հոգի արդեն 28-րդ օրը հացադուլ են անում` պահանջելով տրամադրել երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքներով վարկեր: