Ապրիլի 27-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 6-րդ փողոցից բերման են ենթարկել 21-ամյա Գրիշա Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա 2011 թ. աշնանը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելով՝ տներից մեկից գողացել է 2  ձայնագրիչ, պատի ժամացույց եւ ալյումինե իրեր` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:

Գրիշա Մ.-ի հայրն իմանալով տղայի կատարած հանցանքի մասին՝ գողոնի մի մասը ժամանակ առ ժամանակ հատուցել է տուժողին:

Կատարվում է նախաքննություն: