Ապրիլի 27-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Անդրանիկի փողոցի 111 շենքից վարչություն են ներկայացրել 16-ամյա Արսեն Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 29-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի Վետլուժսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով:




























