Ապրիլի 29-ին, ժամը 00.10-ի սահմաններում,  Երեւան-Իջեւան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 135-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել եւ ընկել է ձորը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել  է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: