Բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 22-27-ի ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  1.39մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում եւ հաշվարկվել է  3.47մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռիի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 3 ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել  751.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  6 դեպքի համար 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 440.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում եւ հաշվարկվել է  2.49մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման   համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է  64.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված  խոշոր եղջերավոր անասունների  ապօրինի արածեցման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  2.2հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային եւ Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Երեւանի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի   3 որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի  կողմից  2 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի  կողմից 1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի   1 որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Հողերի  պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  40.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է  100.0հազ,դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում իսկ առգրավված 21.1 կգ կենդանի խեցգետինը  բաց է թողնվել Սեւանա լիճ:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է տիրազուրկ 5 հատ <կողակ> տեսակի ձուկ եւ 1 ցանց:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Անտառների վերահսկողության  բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 120.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  897.0հազ.դր. գումար: