Առաջիկա գիշերը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը` օրվա երկրորդ կեսին օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են անձրեւ եւ ամպրոպ: Քամին` հարավ-արեւմտյան, 2-7 մ/վրկ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ինչից հետո անփոփոխություն կմնա առաջիկա օրերին:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը օրվա երկրորդ կեսին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, ցերեկը` +24+26 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` 0+5, ցերեկը` +15+20,

Կոտայքում` գիշերը` 0+5, ցերեկը` +15+20,

Գեղարքունիքում` գիշերը` 0+5, ցերեկը` +15+20,

Լոռիում` գիշերը` +1+5, ցերեկը` +19+23,

Տավուշում` գիշերը` +5+10, ցերեկը` +20+24, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` 0+5, ցերեկը` +15+20, 

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +7+10, ցերեկը` +21+24, 

Արարատում` գիշերը` +7+10, ցերեկը` +23+26,

Արմավիրում` գիշերը` +7+10, ցերեկը` +23+26,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` 0+5, ցերեկը` +15+20, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +7+10, ցերեկը` +23+26, 

Սյունիքի հովիտներում` գիշերը` +6+10, ցերեկը` +22+26,

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +1+6, ցերեկը` +17+20, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +7+10, ցերեկը` +16+20: