Մերձմոսկովյան Ռամենսկում հրդեհված հոգեբուժարանի բուժքույրը, ով հասցրել էր երկու հիվանդի դուրս բերել, կարող է դառնալ գլխավոր մեղադրյալ: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հրդեհի պահին նա դեպքի վայրում չի եղել: Նա գտնվել է հարեւան մասնաշենքում եւ միայն արտաքին նշաններով է հասկացել, որ շենքում հրդեհ է:
Հիշեցնենք, որ հրդեհի հետեւանքով զոհվել էր 38 մարդ, փրկվել էին միայն երեքը: Ըստ փրկարար ծառայության, հրդեհի տարածման հիմնական պատճառն ուշ արձագանքելն ու անձնակազմի անգրագետ պահվածքն է եղել:
Երկու բուժքույրեր քնած են եղել աշխատավայրում եւ մահացել են: Իսկ կենդանի մնացած բուժքույրը, փորձելով ինքնուրույն մարել հրդեհը, սխալ է գործել: «Հրդեհի մասին ահազանգ տալու փոխարեն, նա սկսել է մարել կրակը, բայց դա չի ստացվել: Նա նետել է կրակմարիչը, վերադարձել իր սենյակ եւ պահակին հանձնարարել զանգել հրշեջներին: Դրանից հետո միացրել է համակարգը, եւ երկու հիվանդների դուրս բերել»,- ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը: Ընդ որում, նա բաց է թողել դուռը, եւ թթվածնի հոսքը բորբոքել է կրակը, գրում է NEWSru.com-ը:




























