Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում, այսօր՝ ապրիլի 30-ին, տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կայացած քննարկումների եւ մտքերի փոխանակման արդյունքում ներկայացված թեկնածուներից ընտրվել են հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի անդամները:
Այնուհետեւ քննարկվել են խորհրդի գործունեությանն առնչվող ընթացիկ այլ հարցեր:




























