Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մայիսի 3-ին՝ ժամը 14:00-ին, կազմակերպում է «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումներ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ լսումներին մասնակցելու (գրանցվելու) համար պետք է կապվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմ՝ հետեւյալ հեռախոսահամարներով 513-617, 513-271:

Լսումների մասնակիցները պետք է ներկայանան անձնագրերով՝ 30 րոպե առաջ: