Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 29-ին, ժամը 05.30-ին, Քասախ գյուղի հարակից անասնագոմի տարածքից բերման է ենթարկվել 33-ամյա Մխիթար Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 18-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Կատարվում է քննություն:




























