«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 26-ին եւ 29-ին բազմաթիվ ընտրախախտումների մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի շտաբից հայտնում են, որ խախտումների մեծամասնության հեղինակը ՀՀԿ-ն է, սակայն կան նաեւ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի. ոստիականության, մարզպետարանների եւ այլ մարմինների կողմից կատարված խախտումներ:

«Հիմք ընդունելով այն, որ Հանրապետական կուսակցության խախտումների քանակն ու մաշտաբն այնպիսին է, որ դրանք անխուսափելիորեն ազդեցություն կունենան մայիսի 5-ի ընտրությունների վրա, «Բարեւ Երեւան»-ի անդամը ԿԸՀ-ից պահանջում է Ընտրական օրենսգրքի սահմանված ընթացակարգով ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին»,-ասված է շտաբի հաղորդագրության մեջ:

Դիմումները ԿԸՀ-ում կքննարկվեն այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 17:00-ին: