Թուրքիայի իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիրներից, քուրդ քաղաքական գործիչ Դենգիր Միր Մեհմեդ Ֆըրաթը հայտարարել է, թե Քուրդիստան անունը ոչ թե քրդերը, այլ ժամանակին օսմաններն են տվել։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիրներից Դենգիր Միր Մեհմեդ Ֆըրաթը, անդրադառնալով մամուլում «Քուրդիստան» տերմինի կիրառման հետ կապված քննադատություններին, ասել է. «Քուրդիստան անունը ոչ թե քրդերը, այլ օսմաններն են տվել։ Քուրդիստան մարզի մայրաքաղաքն էլ Վան-Արճեշն էր։
Այն ժամանակ օսմանները չէին վախենում այդ հատվածը Քուրդիստան կոչելուց, իսկ հիմա մենք ինչո՞ւ ենք վախենում։ Այն ժամանակվա Օսմանյան կայսրությունից այսօր ավելի թո՞ւյլ ենք»,-նշել է քուրդ գործիչը։




























