Դամասկոսի կենտրոնում` Ալ-Մերժե շրջանում ապրիլի 30-ին նոր ահաբեկչություն է եղել:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնել է, թե ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ, տուժել է ավելի քան 70 մարդ, որոնցից շատերը գտնվում են ծանր վիճակում, շենքերին եւ մեքենաներին մեծ վնաս է հասցվել: Սիրիայի պետական հեռուստատեսությունը արդեն գրեթե մեկ ժամ ցուցադրում է ահաբեկչության վայրի կադրերը:
Դեպքի վայր զինվորականներ եւ բժիշկներ են ժամանել` տուժածներին օգնություն ցուցաբերելու:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել Ռուսաստանի դեսպանատնից 600 մետր հեռավորության վրա: Դեսպանատան աշխատակիցները պարզում են` կա՞ն արդյոք ռուսաստանցիներ տուժածների թվում:





























