Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցին դանակահարել ու նրա իսկ ատրճանակից կրակելով ճակատին, սպանել էր մի իսրայելցու։ Հետո նա կրակ ր բացել սահմանապահ ոստիկանության ջոկատի վրա. վերջիններս պատասխան կրակ էին բացել, վիրավորել ու ձերբակալել հարձակվողին, հաղորդում է «Պոլիտ.ռուն»՝ վկայակոչելով Haaretz-ը։

Ինչպես նշում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, այդ տարածաշրջանում սա առաջին հարձակումը չէ իսրայելցիների: Հունվարին այստեղ դանակից միջին ծանրության վնասվածքներ էր ստացել Իսրայելի 17-ամյա քաղաքացին։ Ռամալլահում՝ նրա վրա հարձակված 20-ամյա արաբին ձերբակալել էին։ Իսրայելում նման հանցագործությունները որակվում են որպես ահաբեկչություն։

Այսօր՝ ապրիլի 30-ին, իսրայելա-պաղեստինական սահմանին եւս մեկ նման դեպք է գրանցվել։ Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետեւանքով սպանվել էր մի պաղեստինցի, եւս մեկը վնասվածք էր ստացել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 2012 թվականի նոյեմբերի 8-օրյա պատերազմն ավարտվել էր հաշտությամբ, ինչից հետո սա առաջին նման օդային թռիչքն էր։ Իսրայելի ուժայինները հաստատել են հարձակման փաստը։