Մախաչկալայում, այսօր՝ մայիսի 1-ին, պայթյուն է որոտացել, որի հետեւանքով երկու երեխա է զոհվել, եւս մի քանի մարդ վիրավորվել է:

Պայթուցիկ սարքը գործի է դրվել ժամը 12:20-ին, կենտրոնական շուկայի մոտ գտնվողն տնտեսական խանութներից մեկում: Դեպքի վայրը շրջափակվել է, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ոստիկանության տվյալներով՝ ինչ-որ մեկը ճանապարհին փաթեթով պայթուցիկ սարք է թողել:

Այն պայթել է, երբ մի քանի դեռահասներ փորձել են բացել վտանգավոր փաթեթը: Արդյունքում երկու տղաներ զոհվել են, եւս երկուսը՝ վիրավորվել, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Զոհված եւ վիրավորված տղաները 15-17 տարեկան են, հաղորդում է НТВ-ն: