Թուրքիայի Կայսերի նահանգի Յահլայլըի շրջանում Նեւշեհիրից զբոսանքի եկած ուսուցիչներով ավտոբուսը գլորվել է Չամլըջայ լիճը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Նեվշեհիր նահանգի Գյուլշեհիրի շրջանի դպրոցներից մեկի ուսուցիչներն իրենց ընտանիքների հետ ավտոբուսով մեկնել են զբոսանքի։
Ուսուցիչներին եւ նրանց ընտանիքներին տեղափոխող ավտոբուսը Կայսերի նահանգի Յահլայլըի շրջանում գլորվել է Չամլըջայ լիճը, որի հետեւանքով մահացել է 6, վնասվածքներ ստացել՝ 26 մարդ։



























