Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում եղել են նաեւ բանավեճեր քաղաքային տնտեսության խնդիրների վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով, բանավեճերի քաղաքականացումը թեկնածուների միջեւ միակը չի եղել, նման բան վաղուց չէր եղել եւ «որոշակիորեն կարոտելու հիմքեր է տվել»:
«Բնականաբար, քարոզարշավը չէր կարող զերծ մնալ քաղաքական փիառից: Թեեւ ընտրությունները լինելու են տեղական, սակայն այնպիսի համեղ պատառի հետ, բառի լավ իմաստով, ինչպիսին Երեւանն է, առանց քաղաքականացման հնարավոր չէր: Բայց եղել են նաեւ բովանդակային բնույթի քննարկումներ, քաղաքային տնտեսության խնդիրների մասին»,- ասել է Մարկարովը:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին, դրանց մասնակցելու են վեց կուսակցություններ եւ մեկ դաշինք:



























