Մայիսի 2-ին, ժամը 05.31-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզում` Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 26 ՕՍ 109 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ` 53-ամյա Յուրի Բաղդասարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ավտոմեքենայում կար 10 գառ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: