Մայիսի 1-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աշտարակի Նարեկացիի փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց-230» եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բախման հետեւանքով «ԳԱԶել»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

























