Turkish Airlines ավիաընկերության ղեկավարությունը նոր կարգ է մտցրել ուղեկցորդուհիների համար, համաձայն որի նրանց արգելվելու է աշխատանքային ժամերին վառ կարմիր եւ վարդագույն շրթներկ օգտագործել:

Ավիաընկերության աշխատակցուհիները պարտավոր են մեղմ գույներ ընտրել իրենց դիմահարդարման համար: Բացի այդ, արգելվում էր դաջվածքները, կեղծամները, հայտնում է Hurriyet թերթը:

Սոցցանցերի օգտատերերը կտրուկ են արձագանքել այս նորարարությանը:  Ժողոքվրդահանրապետական կուսակցության ղեկավարի օգնական Գյուրսել Թեքինը «այլասերվածություն» է որակել 25-30 տարեկան աղջիկներին դիմահարդարման հրահանգեր տալը, իսկ Milliyet թերթի լրագրող Մեսութ Քարըփը առաջարկել է  Turkish Airlines-ի ղեկավարությանը «ուղեկցորդուհիներին փաթաթել սավանների մեջ»:

«Ռոսբալտը» գրում է, որ վերջին ամիսներին խոշորագույն թուրքական ավիաընկերության ղեկավարությունը եւս մի քանի արգելքներ է ընդունել, որոնք վրդովվեցրել են իսմալիզացիայի հակառակորդներին: