Ապրիլին Ադրբեջանն ավելի քան 1350 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ սահմանին:

Հայաստանի ՊՆ տվյալներով՝ Ադրբեջանի Զինված ուժերը մոտ 200 անգամ օգտարագործել են դիպուկահար զենք, մոտ 50 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում մոտ 40 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով վիրավորվել է 3 հայ զինծառայող:

Նախորդ ամիս Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր մոտ 1300 անգամ: Բացի դիպուկահար եւ խոշոր տրամաչափի սպառազինությունից, մարտին արձանագրվել է ձեռքի հակատանկային ականանետի օգտագործման դեպք: Մարտին հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չեն եղել: