Հայաստանում 2013 թ. առաջին 3 ամիսներին իրականացվել են 41 մլն դրամի երկրաբանահետախուզական աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նախաճգնաժամային 2008 թ. հետո սա երկրաբանահետախուզական աշխատանքների ամենամեծ ծավալն է առաջին եռամսյակի համար:
Համեմատության համար` 2012 թ. առաջին եռամսյակում իրականացվել էր ընդամենը 18 մլն դրամի երկրաբանահետախուզական աշխատանք:
Նշենք, որ երկրաբանահետախուզական աշխատանքների ռեկորդը Հայաստանում գրանցվել է 2008 թ.` 337 մլն դրամ: Ճգնաժամից հետո դրա ծավալը գրեթե կրկնակի նվազել է, սակայն 2011 թ.-ից սկսած նկատվում է որոշ աճ:




























