Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 1-ին, ժամը 09.30-ին, 1971 թ. ծնված Փափագ Ղ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց պահունակի:
Նշանակվել է փորձաքննություն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 1-ին, ժամը 10.30-ին, 1977 թ. ծնված Սեւակ Օ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ եւ 5,6 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Երկու դեպքով էլ կատարվում է հետաքննություն:

























