Մայիսի 1-ին, ժամը 15.30-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները   Գայի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 55-ամյա Սամվել Կ.-ին եւ հրավիրել 16-ամյա Արթուր Բ.-ին, 18-ամյա Սմբատ Շ.-ին եւ 24-ամյա Մարիամ Կ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Սամվել Կ.-ն նույն օրը, ժամը 15.20-ին, Մարիամ Կ.-ի պայուսակից գողացել է բջջային հեռախոսը, որը նկատել են Արթուր Բ.-ն եւ Սմբատ Շ.-ն, որոնք ոստիկանության ծառայողների հետ բռնել են Սամվել Կ.-ին:

Կատարվում է նախաքննություն: