Մայիսի 1-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Արտակ Մ.-ն եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է անհայտ անձի կողմից դանակահարվելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Թումանյան փողոցի թիվ 16 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը դանակով հարվածներ է հասցրել Արտակ Մ.-ին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակ Մ.-ին վնասվածքները պատճառել է 1963 թ. ծնված Վահան Բ.-ն, որը նույն օրը, ժամը 22.00-ին, Թումանյան փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել կատարվածը՝ ներկայացնելով հանցագործության գործիք  գաղտնի փականով դանակը:

Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: