Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 1-ին, ժամը 23.00-ին, 51-ամյա Յուրիկ Ա.-ն կամավոր հանձնել է ականանետ եւ 3 ական` պայթուցիչներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 1-ին, ժամը 14.00-ին, 38-ամյա Վահրամ Հ.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Երկու դեպքով էլ կատարվում է հետաքննություն:

























