Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը, խոստանում է Երեւանում ներդնել հանրաքվեի ինստիտուտը:
Երեւանի Նոր Նորքի թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակի որակը, նշելով. «Այստեղ չկան օլիգարխների, չկան քրեական անցյալով մարդիկ»:
Նա խոստացել է, որ իրենց դաշինքի հաղթանակի դեպքում քաղաքացիները «քաղաքապետարանն ընդդեմ կառավարության» բազմաթիվ դատական հայցերի ականատես կդառնան եւ ընդգծել Երեւանի հասարակ բնակիչների շահերը պաշտպանելու պատրաստակամությունը: Կարեւոր նորարություն պետք է դառնա քաղաքապետարանում ընթացող նիստերի ուղիղ հեռարձակումը համացանցով, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ոչ միայն ստանա իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, այլեւ անձամբ առաջարկություններ ներկայացնի:
«Բացի այդ, վստահ եմ, որ Երեւանում, ինչպես համաքաղաքային մակարդակում, այնպես էլ շրջաններում, անհրաժեշտ է հանրաքվեի ինստիտուտ մտցնել»,-ընդգծել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ մեխանիզմը թույլ կտա քաղաքացիներին գործով, ոչ թե խոսքով կարեւոր որոշումներ կայացնել:




























