Եկատերինբուրգից Թուրքիա թռչող Boeing-757 օդանավն արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 3-ի առավոտյան:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 06:42-ին: Ըստ նախնական տվյալների` օդանավում «սկսել են աշխատել» թթվածնի դիմակները, որոնք ինքնուրույն կերպով ընկնում են սրահի առաստաղից` սրահի հերմետիզացիայի խախտման ժամանակ:
Դեպքի պահին օդանավում գտնվել է 237 ուղեւոր եւ անձնակազմ 8 անդամ: Ոչ ոք չի տուժել:
Համաձայն «Դոմոդեդովո» կայքի օնլայն աղյուսակի` մայիսի 3-ին, ժամը 6:42-ին վայրէջք է կատարել ЮТ5179 չվերթը Եկատերինբուրգից: Թռիչքն իրականացրել է «ՅուԹեյր» ավիաընկերությունը:



























