Ռուսաստանի Սվերդլովսկի երկրամասում կորած 6-ամյա աղջկան խեղդամահ արված են գտել: Տաք հետքերով ձերբակալվել է դաժան հանցագործության կասկածյալը:

Խեղդամահ արված աղջկա դին հայտնաբերվել է մայիսի 2-ի գիշերը` սեփական տանը: Մարդասպանը տեղի 32-ամյա բնակիչ է, ով նախկինում դատապարտված է եղել կողոպուտի, թալանի եւ առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու համար:

Ձերբակալվածն արդեն խոստովանական ցուցմունք է տվել: Նա պատմել է, որ աղջկան խաբեությամբ իր տուն է տարել, որտեղ էլ պարանով խեղդել է: Սպանության հետքերը թաքցնելու համար հանցագործն իր վառարանում այրել է աղջկա իրերը, հաղորդում է НТВ-ն` վկայակոչելով երկրամասի տարածաշրջանային կայքը: