Ոստիկանության Էրեբունիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 11.30-ին, Հ. Ավետիսյան փողոցի թիվ 28/10 հասցեից բերման է ենթարկվել 51-ամյա Արմեն Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 29-ից ոստիկանության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ապրիլի 25-ի որոշմամբ հետախուզվում էր գողության մեղադրանքով: